Ալիևը սխալվում է, եթե կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախի Հանրապետությունը: Այս մասին իր թելեգրամյան օգտահաշվում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Չնայած բոլոր դժվարություններին, մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հայրենիքում ազատ, անկախ և ապահով ապրելու համար։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, անընդունելի է ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը՝ տարածքային ամբողջականության արհեստական գերակայությունն ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել