Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օգտագործել Թբիլիսիի հարթակը խաղաղ կարգավորման բանակցությունների համար: Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, տեղեկացնում է Regnum գործակալությունը։

«Թբիլիսին պատրաստ է լինել մի վայր, որտեղ մեր հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու բանակցություններից կոնկրետ արդյունքներ ստանալու համար»,- Դարչիաշվիլին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Նրանց հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերին Բրյուսելում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել