6 самых страшных случаев применения химического оружия в истории

Պատերազմն ի սկզբանե սարսափելի բան է, բայց այն էլ ավելի սարսափելի է դառնում, երբ սկսում են օգտագործել այնպիսի միջոցներ, որոնցից փրկվլն արդեն անհնար է: 10 օր առաջ Դամասկոսի արվարձանում իրականացված քիմիական գրոհը խլեց հարյուրավոր մարդկանց կյանք և այն կարող է պատճառ հանդիսանալ հերթական խոշոր պատերազմի, սակայն դա առաջին նմանօրինակ ոճիր չէր պատմության մեջ: Ի հիշատակ այն զոհերին, ովքեր կորցրել են իրենց կյանքը քիմիական գրոհների արդյունքում, Ձեզ եմ ներկայացնում 6 ամենասարսափելի քիմիական գրոհների դրվագները: 

1. Իպպրի երկրորդ ճակատամարտ, Առաջին Աշխարհամարտ

6 самых страшных случаев применения химического оружия в истории

Սա պատմության առաջին քիմիական գրոհն էր: 1915 թվականի ապրիլի 22-ին Գերմանիան քլոր գազ օգտագործեց Անտնատի զորքերի դեմ՝ բելգիական Իպր քաղաքի մերձակայքում: Գերմանական ճակատի երկայնքով, 8 կիլոմետրանոց հատվածում, քլոր գազով լցված բալոններ շարեցին, որոնք երեկոյան բացելով՝՝ թունավոր ամպ գոյացրին: Քլորային ամպը շարժվեց դեպի ոչ մի պաշտպանություն չունեցող զորքերը և արդյունքում 15000 զինվոր սուր թունավորում ստացավ, որոնցից 5000-ը մահացավ: Մեկ ամիս անց գերմանացիները կրկնեցին գրոհը, բայց այս անգամ Արևելյան ռազմաճակատում: Այս անգամ էլ թունավորվեց 9000 զինոր, որոնցից 1200-ը զոհվեց:

Այս զոհերից կարելի էր խուսափել. դաշնակիցների ռազմական հետախուզությունը նախազգուշացրել էր հնարավոր գրոհի և այն բանի մասին, որ գերմանացիների մոտ անհասկանալի նշնաակությաան բալոններ են կուտակվում, սակայն հրամանատարությունը որոշել էր, որ ոչ մի էական վտանգ բալոններն իրենից չեն ներկայացնում և քիմիական զենքի կիրառությունն անհնար է:

Այս միջադեպը դժվար է ահաբեկչություն համարելը, քանի որ այն ի վերջո տեղ է գտել պատերազմի ժամանակ, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկային, բայց հենց այդ ժամանակ քիմիական զենքը ցույց տվեց իր սարսափելի արդյունավետությունը և հենց այդ պատերազմի ժամանակ այն լայնորեն սկսեց կիրառվել, իսկ այդ պատերազմի ավարտից հետ այն սկսեց կիրառվել նաև խաղաղ պայմաններում: Մինչ գիտնականները նոր պաշտպանության միջոցներ էին ստեղծում, այլ գիտնակնները քիմիական զենքի ավելի կատարյալ տեսակներ էին մոգոնում:

 

2. Քիմիական զենքի կիրառությունը ճապոնիայի կողմից՝ Չինաստանի դեմ պատերազմում

6 самых страшных случаев применения химического оружия в истории

Հաջորդ դեպքը պատահել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ճիշտ է խոսել ոչ թե եզակի դեպքի, այլ դեպքերի մասին. Ճապոնիան պարբերաբար օգտագործում էր քիմիական զենք՝ ընդդեմ Չինաստանի: Ավելին, Ճապոնիան ոչ միայն օգտագործում էր այդ զինատեսակը, այլ համարում էր այն խիստ արդյունավետ, որովհետև դրա ինքնարժեքը չէր գերազանցում սովարական զինամթերքի գինը, իսկ դրա կիրառության դեպքում սեփական անձնակազմի շրջանում զոհերը մինիմալի էին հարցվում:

Ճապոնիայի կայսեր հրամանով ստեղծվեցին հատուկ ստորաբաժանումները, որոնք զբաղվում էի թունավորող նյութերի նորանոր տեսակների մշակմամբ: Առաջին անգամ Ճապպոնիան քիմիական զենք օգտագործեց չինական Վոցյույ քաղաքի ռմբակոծությունների ժամանակ, երբ ինքնաթիռներց ավելի քան 1000 ավիառումբ էր նետվել: Ավելի ուշ ճապոնական զորքերը 2500 քիմիական արկ բաց թողեցին չինական ուժերի վրա՝ Դինսյանի ճակատամարտի ժամանակ, սակայն այսքանով էլ նրանք չսահմանափակվեցին և շարևունակեցին քիմիական զենք օգտագործել մինչև պատերազմի ավարտը: Ընդհանուր առմամբ, ճապոնական քիմիական գրոհները խլել են 50,000 խաղաղ մարդու և զինվորականի կյանք:

Հետագայում ճապոնական զորքերը չհանդգնեցին քիմիական զենք կիրառելը ընդդեմ ամերիկյան ու խորհրդային ուժերի: Հավանաբար դա պայմանավորված էր նրանով, որ Ճապոնիայում վախենում էին, որ այդ երկու երկրներն էլ ունեն քիմիական զենքի սեփական պաշարները, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ճապոնականը, ուստի ճապոնական կառավարությունն արդարացիորեն վախենում էր պատասխան նույնարժեք գործողություններից:

3. ԱՄՆ-ի էկոլոգիական պատերազմն ընդդեմ Վիետնամի

6 самых страшных случаев применения химического оружия в истории

Հաջորդ ոճիրն արեցին ամերիկացիները: Հայտնի է, որ Վիետնամական պատերազմում նահանգներն ակտիվորեն օգտագործվում էին թունավոր միջոցներ, որոնցից պաշտպանվելու ոչ մի շանս տեղաբնակները չունեին:

Պատերազմի ողջ ընթացքում՝ սկսած 1963 թվականին, ամերիկացիները 72 միլլիոն լիտր «Agent Orange» կոչվող քիմիկատից են շաղ տվել ինքնաթիռներից: Այս քիմիկատն օգտագործվում էր ջունգլիների ոչնչացման համար, որոնք պարտիզղաններն օգտագործում էին որպես թաքստոց: Այս քիմիկատն անմիջականորեն օգտագործվել է նաև որոշ բնակավայրերի ռմբակոծությունների ժամանակ: Օգտագործված նյութերի բաղդրություն մեջ մտնում էր նաև դիօքսին, որը կուտակվելով օրգանիզմում, առաջացնում է արյան և լյարդի հիվանդություններ, հղիության ընթացքի խաթարում և որպես հետևանք՝ նորածինների աղճատում: Արդյունքում, այս քիմիական գրոհներից տուժել է ընդհանուր առմամբ 4,8 միլլիոն մարդ, իսկ նրանց զգալի մասը իր վրա է զգացել հետևանքները արդեն պատերազմից հետո:

6 самых страшных случаев применения химического оружия в историиՔիմիական ռմբակոծությունների պատճառով քիչ էր մնում էկոլոգիական աղետ ծագեր, որովհետև դրանց հետևանքով ոչնչացավ անտառների հսկայական զանգված,  140 թռչնատեսակ, իսկ թունավորված ջրամբարներում կտրուկ նվազեց ձկների քանակը, իսկ մնացած մասն էլ չէր կարելի օգտագործել սննդի համար՝ առանց վտանգելու առողջությունը:

Փոխարենը, ստեղծվեծ իդեալական միջավայր՝ ժանտախտի հարուցչի գլխավոր փոխանցող առնետների համար, առաջացան վարակիչ տիզեր: Քիմիակատների կիրառության հետևանքները զգացվում են առ այսօր. պարբերաբար ծնվում են երեխաներ՝ ակնհայտ գենետիկական շեղումներով:

4. Տոկիոյի մետրոյի զարինային գրոհը

6 самых страшных случаев применения химического оружия в истории

Պատմության ամենախոշոր ու ամենահայտնի ահաբեկչակամն գործողություններից մեկը իրականացվեց ճապոնական նեոկրոնական աղանդ հանդիսացող «Աում Սենրիկյո» կազմակերպության կողմից: 1994 թվականի հունիսին Մացումոտո քաղաքով անցավ մի բեռնատար, որի մեջ գտնվում էր գլորոշիացնող սարք, որի մակերևույթին զարին էր քսված: Զարինը քիմիական միջոց է, որը ներթափանցում է օրգանիզմ շնչառական ուղիներով՝ առաջացնելով նյարդային համակարգի պարալիչ: Զարինի գոլորշիացման արդյունքում սպիտակավուն մառախուղ էր գոյանում, ուստի ահաբեկիչնեը վախեցան և դադարեցրին գրոհը, սակայն այդ կարճ ժամանակն էլ բավական էր, որպեսզի թունավորվեր 200 մարդ, որոնցից 7-ն այնոււհետև մահացավ:

6 самых страшных случаев применения химического оружия в историиՀանցագործները սակայն այսքանով չսահմանափակվեցին. հաշվի առնելով կուտակած փորձը, նրանք որոշեցին հաջորդ ահաբեկչությունն անել փակ տարածքում: 1995 թվականի մարտին, Տոկիոյի մետրո մտավ 5 մարդ, որոնցից յուրաքանչյուրի ձեռքում փաթեթներ էին՝ լցված զարինով: Ահաբեկիչները ծակեցին իրենց փաթեթները 5 տարբեր գնացքներում և գազն արագորեն տարածվեց մետրոպոլիտենով մեկ:

Քորոցի գլխիկի չափով զարինի կաթիլն արդեն իսկ բավական է հասուն մարդ սպանելու համար, մինչդեռ չարագործներից յուրաքանչյուրը կրում էր 1 լիտր զարինով լցված փաթեթ: Համաձայն պաշտոնական տվյալների, 5000 մարդ ծանր թունավորում էր ստացել, որոնցից 12-ը զոհվել էին:

Ահաբեկչությունը շատ լավ էր պլանավորված. մետրոյի ելքերի մոտ 5 մեքենաներ էին սպասում չարագործներին: Ահաբեկչության կազմակերպիչներին հաջողվեց ձերբակալել միայն 2012 թվականի գարնանը: Հետագայում, այս աղանդի քիմիական լաբորոտորիայի ղեկավարը խոստովանեց, որ 2 տարվա ընթացքում սինթեզվել էր 30 կիլոգրամ զարին և անց էին կացվում փորձարկումներ այլ թունավոր նյութերի՝ տաբունի, զոմանի և ֆոսգենի հետ:

5. Իրաքյան պատերազմ

6 самых страшных случаев применения химического оружия в истории

Իրաքյան պատերազմի ժամանակ քիմիական զենք կիրառվել է բազմիցս, ընդ որում, այս զազրելի քայլին դիմում էին մարտնչող բոլոր կողմերը: Օրինակ, իրաքյան Աբու Սայդա գյուղում մայիսի 16-ին պայթեց քլորին գազով լցված ռումբ, ինչ արդյունքում զոհվեց 20 և վիրավորվեց 50 մարդ: Ավելի վաղ՝ մարտ ամսին, սուննիական Անբար նահանգում ահաբեկիչները պայթեցրեցին քլորինային մի քանի ռումբ, ինչի արդյունքում տուժեց ավելի քան 350 մարդ: Քլորինը մահացու ազդեցություն ունի մարդու վրա, այն մահացու վնասվածքներ է հասցնում մարդու շնչառական համակարգին, իսկ ուժեղ ազդեցությնա դեպքում, այրվածքներ է առաջացնում մաշկի վրա:

6 самых страшных случаев применения химического оружия в историиՊատերազմի սկզբում դեռ՝ 2004 թվականին, հերթական անգամ աչքի ընկան ամերիկացիները, ովքեր օգտագործեցին սպիտակ ֆոսֆորը՝ որպես քիմիական-հրդեհող զենք: Նման մեկ ռումբի կիրառության դեպքում կարելի է ոչնչացնել չպատսպարված ամեն կենդանի էակի՝ 150 մետր շառավղի վրա: Ամերիկյան իշխանությունները սկզբում հերքում էին իրենց մասնակցությունը սպիտակ ֆոսֆորի կիրառության հարցում, հետո հայտարարեցին տեղ գտած սխալի մասին, և վերջապես, Պենտագոնի ներկայացուցիչ փոխգնդապետ Բարրի Ուինբելը հայատարարեց, որ ամերիկյան ստոաբաժաննումներն օգտագործել են այս զինատեսակը լրիվ գիտակցված՝ հակառակորդի քաղաքները գրոհով գրավելու և հակառակորդի զինված ուժերի դեմ պայքարելու համար: Ավելին, ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետագայում չեն պատրաստվում հրաժարվել այս զինատեսակից և կկիրառեն այն հարկ եղած դեպքերում: 

6. Հալեպի ահաբեկչությունը

6 самых страшных случаев применения химического оружия в истории

Սիրիական գրոհայինները բազմիցս են օգտագործել քիմիական զենք՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում: 2013 թվականի մարտի 19-ին ապստամբերը հրթիռ արձակեցին, որը կրում էր քիմիական մարտագլխիկ: Հրթիռը պայթեց Հալեպում, ինչի արդյունքում բացի մեծ ավերածություններից, գրանցվեցին նաև մարդկկային բազմաթիվ զոհեր՝ 16 մարդ զոհվեց, իսկ 100 մարդ սուր թունավորում ստացավ: ԶԼՄ-ները մինչ օրս էլ չեն հաղորդում, թե կոնկրետ ինչ քիմիկատով էր զինված հրթիռը, սակայն ականատեսների վկայություններրի համաձայն, այդ գազը շնչելով, մարդիկ սկսում էին խեղդվել ու նրանց մոտ ջղաձգգումներ էին սկսվում:

Ընդդիմության ներկայացուցիչները եղածում մեղադրում են Սիրիայի գործող իշխանություններին, ովքեր հերքում են մեղադրանքները: Գործի քննությունով զբաղվել է ՄԱԿ-ի փորձագիտակկան խումբը և օրերս դրա անդմաներից Կարլա Դել Պոնտեն հայտարարեց, որ քիմիական զենքն օգտագործել են հենց ապստամբենրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել