ԱՍՊԵՏԱԿԱՆ ՖՐԱՆՍԱՅԻ կեցուածքը այս օրերուն պիտի զարմացնէ՞ մեզ: ԱՄՆ-Ի ԶՕՐԱՎԻԳՆ ՈՒ ԶՕՐԱԿԻՑՆ է ան այս օրերուն՝ Սուրիան հարուածելու հարցով: Մեր ոչ-վաղ անցեալի Պատմութեան մէջ յիշենք, որ Կիլիկիոյ մէջ «հայկական օճախ» ստեղծելու անոր խոստումը յօդս ցնդեցաւ՝ Ա. Աշխարհամարտի աւարտին, եւ ան՝ ասպետական Ֆրանսան, յանուն իր ինչ-ինչ շահերուն, մէկ գիշերուան մէջ լքեց Կիլիկիոյ հայութիւնը իր բախտին, այսինքն Քէմալական Թուրքիոյ ախորժակներուն....Մենք տակաւին նման երկիրներէ հայամէտ կեցուածք կը սպասենք, միշտ ու միշտ ՄԵՆՔ ՄԵԶ ԽԱԲԵԼՈՎ: Սթափուելու ժամը շատոնց հնչած է, բայց դեռեւս կուշանայ ՆԵՐՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ եւ ՀԱՄԱԽՄԲՈՒԾՈՒԹԻՒՆ գոյացնել ՄԵՐ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՒՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՒՆ ՇՈՒՐՋ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/501348036622980?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել