Փաշինյանը սուվերենության պաշտպանության հետ այնքան կապ ունի, որքան Հիտլերը՝ հրեաների իրավունքների:
Նիկոլի ընտանեկան լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին, չի կատարում դաշնակցային պարտականությունն ու Ադրբեջանին օգտագործում է Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու համար։
Բանավեճի մեջ չեմ մտնում զառանցանք պարունակող այս մտքի «Աղբյուրի» հետ։
Բայց մի հարց «Աղբյուրին».
Եթե այդպես վատն է Ռուսաստանը, բա ինչու՞ էիր սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին հրապարակային շողոքորթում ու «սպասիբոներ» շռայլում ։
Կարո՞ղ է ես էի երկու նախադասության մեջ 9 անգամ ՌԴ-ին շնորհակալություն հայտնում։
Ու հերիք է սուվերենության գաղափարը շահարկես։
Դու ես քո աթոռը պահելու համար «մատաղ արել» Հայաստանի սուվերենությունը:
Ո՞նց է լինում, որ ԵՄ ու ՆԱՏՕ ինտեգրվելը «սուվերենության», իսկ ԵԱՏՄ կամ ՌԴ առաջատարությամք որեւէ միության ինտեգրվելը՝ «ռուսի ճորտի» նշան է։
Հերիք է ազգի «քթից բռնած» տանեք կործանման։
Հայաստանի որեւէ իշխանություն երբեք չի շողոքորթել Արեւմուտքին, ՌԴ-ին ու նաեւ Թուրքիային, ինչպես դու՝ Նիկոլ։
Պարզապես ՆԱՏՕ-ն իշմար է տվել» ռուսից թռնելու.հարմար առիթ է։
Հ.Գ. Ու չփորձես խնդիրները բարդել 2016-ի վրա։
2016-ին մենք հաղթել ենք, իսկ ՌԴ-ն էլ Սերժին «Իսկանդեր» է տվել ու 50 հազար տոննա անվճար զենք, որը դու հանձնեցիր Ալիեւին որպես «տրոֆեյ»։
Հայ-ռուսական դաշնակցությունն այլընտրանք չունի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02fB9hjjMJsk1GfaubKJSQnZerYmokJYNyinCHMJTJzUHZVfGNbFzMNCFp1VVYpFMPl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել