Դատելով Արևմուտքից գոնե առ այս պահը հնչած արձագանքերից՝ հայերիս հույսերը, թե հնարավոր կլինի գոնե այս անգամ ստանալ հստակ, հասցեական արձագանք՝ աշխարհից, այնպիսի արձագանք, որ հավասարության նշան չի դնի զոհի ու դահճի միջև, կրկին անգամ ի դերև ելան. եվրոպացիները կարծես թե դեռևս հաստատ համոզում չունեն տեսանյութերի իսկության հարցում ու հանդես են գալիս այնպիսի կոչերով, որոնք, ըստ էության, հային հավասարեցնում են թուրքին, զոհին՝ նրա դահճին ու կոչ անում չշեղվել «խաղաղության օրակարգից»:

Հարց՝ ինչո՞ւ: Պատասխան՝ Արևմուտտքը խոշոր հաշվով թքած ունի, թե ով ում է մորթում Կովկասում. կարևորը շահերն են, իսկ այդ շահերը թելադրում են, որ իրերը չկոչվեն իրենց անուններով, իսկ ամենացցուն վկան՝ 44-օրյա պատերազմի օրերն են: Միաժամանակ դա անելն եվրոպացիների համար հեշտանում է՝ նկատի ունենալով այսօրվա Հայաստանի թափն ու կշիռն աշխարհում, այսինքն՝ Նիկոլի թողած հետագիծը: Հայաստանը, խոշոր հաշվով, այսօր Արևմուտքի համար «ռասխոդնի մատերիալ» է, հայի արյունը, ինչպես և հարյուր տարի առաջ, ջուր. կարևորը նավթն է՝ հոսող Իլհամի երակներում, իսկ մնացյալը՝ քնարական զեղում՝ հակացուցված «ռեալ պոլիտիկի» ռեժիմում:

Բայց միամիտների մոտ հարց կծագի՝ իսկ ի՞նչ եղավ ժողովդավարութան բաստիոնի մասին առասպելը, հանուն որի, թվում էր, Արևմուտքը պատրաստ էր անգամ ինքնազոհողությունների գնալ: Այս հարցի պատասխանն էլ է խիստ տրիվիալ. նախ՝ բնության մեջ ի սկզբանե չի էլ եղել ոչ մի հայկական դեմոկրատիա ու կարիք չկա խաբնվել որոշ արևմտյան գործիչների ստահոդ հավաստիացումներին, որնց իրենք էլ չեն հավատում, ապա՝ դեմոկրատիա ասելով՝ Արևմուտքը նկատի է առնում միայն մեկ բան. դեմոկրատ է այն երկիրը, որը «սուր է ճոճում» ռուսների դեմ թեկուզ ինքնասպանության գնով, իսկ մյուս բոլոր դեպքերում բոլորը բոլորի վրա խորապես թքած ունեն, ինչպես կոնկետ այս դեպքում. Նիկոլի չեղած դեմոկրատիան չէ, որ մեղմելու է եվրոպական էներգետիկ ճգնաժամը, իսկ ա՛յ Իլհամի էներգակիրներն այդ առումով շատ ավելի լուրջ հարցեր կարող են լուծել եվրաչինովնիկների կյանքում:

Բայց որևէ մեկին մեղադրել կամ որևէ մեկից նեղանալ հարկավոր չէ. փլուզվող աշխարհն այսօր առավել, քան երբևէ ցինիկ է, աշխարհի դարդը դաժանությունների ենթարկվող հայ զինվորը չի. հայ զիվորի տերն իր կառավարությունն է, որի ղեկավարը, սակայն, Ալիևի հետ բանավոր պայմաանվովածությունների մեծ սիրահար է:

Եթե «դեմոկրատ» իշխանությունդ քո վրա թքած ունի, օտար դեմոկրատներից ի՞նչ պահանջես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել