Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Քնաքեռավան, Տավուշի մարզի Դովեղ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել