Հարաբերությունների սկզբնական փուլում դժվար է ասել, թե ինչ նպատակներ ունի տղամարդը, ուստի խորհուրդ ենք տալիս առաջնորդվել հետևել սկզբունքներով և ուշադրություն դարձնել «նախազգուշացնող նշանների» վրա.

1. Նա բացահայտ ասում է դրա մասին

Դժվար է ավելի բացահայտ նախազգուշացնող նշան գտնել, բայց մենք` աղջիկներս, հաճախ ուշադրություն չենք դարձնում դրան` մտածելով, որ կկարողանանք փոխել տղամարդուն, նա կսիրահարվի ինձ, բայց…

Մենք խորհուրդ ենք տալիս զուր երազանքների գիրկը չընկնել: Տղամարդը փորձում է ազնիվ լինել: Ընդունիր նրան այնպես, ինչպես նա կա և մի նեղացիր:

2. Նա հեռավորություն է պահում

Հավանաբար նա մտածում է, որ քեզ մոտ թողնելով` քեզ սուտ հույսեր կտա համատեղ ապագայի համար: Փորձիր նրան` ասա, որ քեզ դուր է գալիս, երբ ծիծաղելի դեմք է ընդունում: Եթե գիտակցաբար նա դադարի դա անել, ապա հավանաբար նա լուրջ չի ընկալում ձեր հարաբերությունները:

3. Նա մոտ ընկերներ չունի

Հավանաբար այս կամ այն պատճառով նա չի ցանկանում քեզ մոտ թողնել իր մտերիմներին, քանի որ վախենում է, որ դա կփոխի իրավիճակը:

4. Նա հարաբերությունների դրական փորձ չունի

Եթե դա լուրջ հարաբերություններ չունենալու նրա միակ պատճառաբանությունն է, ապա աշխատիր խոսել նրա հետ և համոզել, բայց եթե նա համառի, հարգիր նրա որոշումը:

5. Նա ինչ-որ հեռու տեղ է

Այսպես են ասում, երբ մարդը կարծես մտքերով շատ հեռու լինի, եթե ընկերոջդ հաճախ ես բռնացնում այդ վիճակում, ապա մտածիր` գուցե նրան այնտեղ ավելի լավ է, քան կողքի՞դ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել