Հայտնի է, որ տաքսու 10 րոպե կանգնելն ու հաճախորդին սպասելն անվճար է: «Փարքինգ սիթի սերվիս» կոչված ընկերության դեպքում անվճար է ընդամենը 5 րոպեն, բայց իմ կարծիքով դա էլ է շատ: Երևանի ավագանի անունով կառույցին առաջարկում եմ ուղղել իր սխալը և անվճար պահն ընդհանրապես հանել՝ փող աշխատելով ընդհանրապես մեքենայի ամեն կանգառի փաստից: Եվ ոչ միայն վճարովի կանգառներում: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է նման բացթողում թույլ տալ, ո՞ւր է նայում Տարոնը (և նրա վերադասը)…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել