Lurer.com-ը գրում է.

Մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչին առաջին հերթին ենթակա են զինվորական ծառայությունն ավարտած և մարտական փորձ ունեցող քաղաքացիները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Կրկնում եմ, զորակոչի են ենթակա ռեզերվում գտնվող քաղաքացիները, և առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են ՌԴ զինված ուժերում և ունեն պահանջված ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»,- ասել է պետության ղեկավարը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։ 

Բացի այդ, Պուտինը նշել է, որ զինվորական ծառայության զորակոչվածները պետք է անպայման լրացուցիչ զինվորական պատրաստություն անցնեն։ Այս պահանջը, ընդգծել է նախագահը, պետք է խստորեն պահպանվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել