Operativ.am-ը գրում է.

Ռուսաստանում համացանցում ամենահանրաճանաչ մարդը  «Вконтакте» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովն է: Նրա հետևորդների թիվը  3 705 101 է: Համեմատության համար նշենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետևորդների թիվը երկու անգամ քիչ: 

 Մեծ թվով հետևորդներ ունեն «Дом 2» ռեալիթի-շոուի մասնակիցները: Շոուի նախկին մասնակից, այժմ` հաղորդավարուհի և դերասանուհի Վիկտորիա Բոնյան ունի  812. 380 հետևորդ, բայց միայն 84 ընկեր: Բոնյան չի շտապում ընդունել երկրպագուների ընկերության առաջարկը, բայց լուսանկարները կարող են դիտել բոլոր ցանկացողները: Իսկ նա տեղադրում է համացանցում մեծ քանակությամբ լուսանկարներ, որոնք հավաքում են 100-ից ավելի մեկնաբանություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել