Բաքվի բռնապետսկան վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է, քանզի որևէ տրամաբանական երաշխիք չկա, որ առանց ուժերի գոնե նվազագույն հավասարակշռության վերականգման, նշված թուղթն իբր ապահովագրելու է բոլոր աղետներից։
Հետևաբար ոչ մի դեպքում չի կարելի տրվել այդ ակնհայտ անհիմն գայթակղությանը, որն իրականում կործանարար մոլորություն է։
Ցանկացած համահայկական և համահայաստանյան համախմբման իրական օրակարգը պետք է դառնա լայն իմաստով Հայաստանի վերածնունդը և արդիականացումը թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման, որի առաջնային նպատակը պետք է լինի ուժերի հավասարակշռության վերականգումը, ինչն էլ միակ իրական և իրատեսական երաշխիքն է մեր պետականության ու ազգի հետագա գոյության ու զարգացման և թշնամու զսպման։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid02ZHyUwUoU6UGuY3sr8nkSZjetH8NbUekuwzHbL6RWw3qcJf2maYkUk871RrsggaBAl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել