Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 34.1 մլն  դոլարի և 36.8 մլրդ դրամի վարկ Panorama.am-ը գրում է.

Օգոստոսի 26-30-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,609,724 ԱՄՆ դոլար 405.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93,376,238 ԱՄՆ դոլար 406.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,802,943 EUR 540.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 11,128,317 EUR 542.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել