Փաշինյանը, քուրդ զինյալներին արտահանձնելով Թուրքիա, փորձում է Էրդողանին կաշառած պահել, որ վերջինս շարունակի զսպել Ալիևին: Իրանում հրահրված անկարգություններն էլ թույլ են տալիս Ալիևին ենթադրել, որ պահը շատ հարմար է անտեսել, թե Իրանի և, թե ԱՄՆ-ի դիրքորուշումը և կանգնեցնել բոլորին այն փաստի առաջ, որ «զանգեզուրյան միջանցքն» այլևս իրականություն է: Մեր գուբեռնիստներն այս ամենի ֆոնին քրդերի արտահանձնումից են բողոքում, կարծելով, որ Թուրքիայի լոյալությունը Փաշինյանի հանդեպ կարա խոչընդոտի իրենց պլաներին, մտածելով, որ մի 10-12 հազար կիլոմետրանոց Հայաստանում նահանգապետ լինելը միևնույն է ավելի լավ է, քան պատմության մեջ հինգերորդ շարասյուն մնալը... ու երևի ճիշտ են մտածում: Արանքում մի ամբողջ ժողովուրդ կոգնիտիվ պատերազմի զոհ է դարձել:
Տենաս մարդա մեկը գոնե հիմա հասկանու՞մ ա, որ կապիտուլյացիան ստորագրելով, նա ոչինչ ու ոչմեկին չի փրկել, փոխարենը միայն հեշտացրել է Ալիևի ամբիցիանիրի իրականացումը: Միայն Բերձորն ու Քարվաճառը վերցնելու վրա ադրբեջանցիք ամիսներով պիտի չարչավեին ու, եթե Սյունիք հասնեին էլ, ապա հյուծված վիճակում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/pfbid02cBq6skByA2GwxfspQhcW9GAFwFHVMDw19GsXePRknGKjA9t77d9jbYW136kMKZFPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել