Ռուս-թուրքական դաշինքում ճեղքեր են առաջանում, ինչը օրինաչափորեն լարվածություն է ստեղծում նաև թուրք-ադրբեջանական տանդեմի մեջ: Արդեն ոչ միայն ռազմագետներին է պարզ, որ Ադրբեջանական վերջին ագրեսիան կրում էր զուտ տեղեկատվական զարկի բնույթ: Այդ զարկը պետք է Երևանի փողոցներում կապիտալիզացներ այստեղ գործող հինգերորդ շարասյունը` ստիպելով Փաշինյանին գնալ զիջումների ու ստորագրել միջանցքի հանձնումը: Արդեն ոչ միայն քաղաքագետներին է պարզ, որ այդ «դիվերսանտները» Փաշինյանին հեռացնելու հրաման դեռևս չունեն: Հեռացնեն, որ ո՞վ գա, ո՞վ տա հողերը... բա որ գա մեկը, ում զոհվածների ծնողներով չես կարա գցես քաքը: Պրոբլեմ ա է՜...
Այդ պրոբլեմի լուծմանը, մեղմ ասած, չնպաստեց Էրդողանը, երբ հայտարարեց, որ Ադրբեջանի գործողությունն ավարտված է, ու զինվորները տեղակայվում են անվտանգ գոտիներում: Այդ ամբողջ գործողության իմաստը հենց վտանգի զգացողությունը պահպանելն էր: Հայ ժողովուրդը պետք է անընդհատ տագնապած լիներ, որ հեսա թուրքը գալիս ա մեզ փռթի, ու դրա հողի վրա Երևանում տոտալ քաոս սկսի, որին կուղղորդեն դպրոցներում տեղադրված ռումբերի մասին ահազանգերը և Յանդեքս տաքսի քշող թուրքերի վիդեոները համացանցում: Էն էլ հենց թուրքն էլ ասեց` ատբոյ (ըստ ամենայնի՝ ժամանակավոր):
Սրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիան չի կարող անդամակցել Շանհայի Համագործակցության Կազմակերպությանը, քանի դեռ ՆԱՏՈ-ի անդամ է: Տասը տարի է Թուրքիան ՇՀԿ-ի գործընկեր է, Սամարղանդի գագաթաժողովի ժամանակ Էրդողանը չուծ-լի-նի ռուլիտ էր անում սաղ հավաքը, բայց հանկարծակի ռուսները հիշեցին, որ պիտի ՆԱՏՕ-ից դուրս գա, որ անդամակցի: Հետո արդեն հայտնի դարձավ, որ Թուրքիայում բանկերը սկսեցին հրաժարվել «ՄԻՐ» քարտը սպասարկելուց, իսկ դրանից հետո լուր հայտնվեց առ այն, որ կառուցվող ատոմակայանում էլի կապալառույի հետ կապված խնդիրներ կան, դրա հաջորդ օրն էլ Էրդողանը Նյու Յորքում հայտարարեց, որ ուզում է աճեցնել ամերիկյան գազի ներմուծումը (այսինքն մանրից հրաժարվի ռուսականից):
Գլոբալ սա, անշուշտ, շատ օրինաչափ է: Էդ միջանցքը պետք է առաջին հերթին Ռուսաստանին, քանի որ դրա տրամադրման խոստման դիմաց է Ալիևը ռուսների թույլ տվել մտնել Արցախ և միայն այդ միջանցքը կարող է Իրանին կտրել Սև Ծովի ավազանից: Բնական է, որ եթե ռուսները չապահովեն միջանցքը, Ալիևը իրենց դուրս է հրավիրելու Արցախից, ու ռուս խաղապահներին կփոխարինեն այլոք: Ալիևին այդ միջանցքը պետք էր, որ նվազեցնի կախվածությունը Թուրքիայից, որտեղով վաղուց բոլոր տեսակի այդ թվում նաև երկաթգծային միջանցքներ կան դեպի Նախիջևան: Միշտ եղել է նաև Իրանի տարածքով Նախիջևան հասնելու տարբերակը: Թուրքիային «զանգեզուրյան» միջանցքը բնական է պետք է միայն այն պայմանով, որ դա չի հսկվի ռուսների կողմից, որովհետև դեպի Կենտրոնական Ասիա թուրքական էքսպանսիան առաջին հերթին հենց Ռուսաստանի շահերի դեմ է: Տվյալ պարագայում ռուսական զորքից զերծ Հայաստանը շատ ավելի ընդունելի «միջանցքի» տարբերակ է Թուրքիայի համար, ինչն էլ Փաշինյանը փաստացի առաջարկում է: Անշուշտ բուն միջանցքը բոլորովին պետք չէ ԱՄՆ-ին, իսկ ամենաշատը պետք չէ Իրանին:
Շատ հրապուրիչ կարա թվա այն միտքը, որ հիմա Ալիևը կհայտնվի երկու քարի արանքում` մի կողմից Թուրքիան, մյուս կողմից Ռուսաստանը: Սակայն իրականում նա ոչ թե քարերի, այլ աթոռների արանքում է ու որոշելու է նստել այն աթոռին, որն իր համար ամենահարմարն է: Որորշ ժամանակ անց նա Մոսկվային մեղադրելու է խոստումները չկատարելու մեջ, դուրս է հրավիրելու ռուս խաղապահներին, թույլ է տալու, որ իրենց փոխարեն գան միջազգային խաղաղապահներ ու կփորձի Արցախը դատարկել երկարաժամկետ պարագայում այնպես, ինչպես դա արվեց Նախիջևանում: Թուրքերն իրենց ազդեցության տակ կպահեն Նախիջևանը, իսկ ԱՄՆ-ին բաժին կհասնի ողջ Հայաստանը, որը Վրաստանի հետ միասին պանթյուրքիզմի գլխավոր ԿՊՊ-ն կլինի, ինչը լրիվ համապատասխանում է Իրանի շահերին:
Հ.Գ. Հայաստանում շատ քչերն են տեղյակ, որ Նախիջևանը Թուրքիայի հետ կապված է մի շատ նեղ (մոտ 2 կիլոմետրանոց) միջանցքով, որը 1931 թվականին Թուրքերին ժամանակավորապես տրամադրվել է Իրանի կողմից հակաքրդական գործողություն իրականացնելու համար: Մինչև 1931 թվականի հողերի փոխանակումը Փոքր Մասիսը Իրանի տարածքում էր գտնվում, իսկ Նախիջևանը չուներ սահման Թուրքիայի հետ: 1931-ին Իրանը բավականին թույլ էր, Սովետն ու Թուրքիան միասնական պրեսինգով այդ միջանցքը ապահովեցին, բայց էսօր Իրանը լրիվ այլ կարգավիճակ ունի, իսկ բուն միջանցքը մի հատիկ գնդացիրով փակվող տեղանք ա: Ավելի պատկերավոր ասեմ՝ Երասխից մինչև Իրան տարածությունը մի փոքր ավելի երկար է, քան Երևանի Մաշտոցի պողոտան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid032DEumsw8i2W1cAAuFpwxyRwjqPY2pYBTncMfKj2eujc9o22UQy48PdwaUzS26qgJl&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել