ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում սինքրոն թարգմանության ապահովումը ձախողելու համար ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել:

Որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ.

1. Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակահայազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻ նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,-ասվում է ԱԺ նախագահի որոշման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել