Սմբուկը կօգնի հրաժարվել ծխախոտիցPanorama.am-ը գրում է.

Գերմանացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են հրաժարվել ծխախոտից, պարտադիր պետք է բադրիջան (սմբուկ) ուտեն: «Здоровье» ամսագրի փոխանցմամբ` հետազոտությունների արդյունքում գիտնականները համոզվել են, որ շատ բնամթերքներ նիկոտին են պարունակում, օրինակ` լոլիկը, կարտոֆիլը, քաղցր բիբարը, բադրիջանը:

Շնորհիվ վիտամին PP-ի, բադրիջանը կօգնի հաղթահարել նիկոտինի հանդեպ կախվածությունը: Վիտամին PP-ն, որը պարունակում է նիկոտինաթթու, հնարավորություն է տալիս նվազեցնել այն ոչ հաճելի զգացողությունը, երբ ծխողները փորձում եք հրաժարվել ծխախոտից: Այդ պատճառով բժիշկները ծխող մարդկանց խորհուրդ են տալիս ուտել բադրիջան, քանի որ այն օգնում է նվազեցնել ծխախոտի հանդեպ ցանկությունը:

Ի դեպ, բադրիջանը օգտակար է նաև նրանց համար, ովքեր չեն ծխում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել