ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան։ Գրառման մեջ Շիֆը նշում է, որ այս վայրագությունները կշարունակվեն այնքան, քանի դեռ Ալիևը հստակորեն չի դատապարտվել։

«Հայաստանի անկախության օրը մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորներին և արդարություն ենք փնտրում տեղահանվածների և ահաբեկվածների համար։

Այդ վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակորեն չի դատապարտել Ալիևին։ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի ճանապարհը», – գրել է Շիֆը Twitter-ի իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել