1in.am-ը գրում է.
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող միջին տարիքի տղամարդիկ կաթվածի ավելի մեծ վտանգի առաջ են կանգնած, քան կանայք: Նորվեգիայի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 60 տարեկան 40 հազար տղամարդ և կին: Խոլեստերինի բարձր մակարդակով տղամարդկանց մոտ կաթվածի զարգացման հավանականությունը երեք անգամ ավելի է`ի տարբերություն խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող կանանց:
Հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց հասակում խոլեստերինը ավելի վտանգավոր է տղամարդկանց, քան կանանց համար: Հետևաբար տղամարդիկ բուժման ավելի շատ կարիք ունեն:
Սրտի կաթվածի հավանականության նվազեցման համար մարդիկ պետք է անհրաժեշտ տեղեկատվություն ստանան ապրելակերպի փոփոխության վերաբերյալ: Դիետաները, ֆիզիկական վարժությունները և համապատասխան դեղորայքի ընդունումը օգնում են նվազեցնել խոլեստերինը:
Գիտնականներին դեռ հայտնի չէ, թե որն է տղամարդկանց ու կանանց միջև եղած մեծ տարբերության պատճառը: Ենթադրաբար նման երևույթը կարող է կապված լինել հորմոնալ ֆունկցիաների հետ: