Hraparak.am-ը գրում է.

Օրերս հաղորդեցին, որ Գագիկ Ծառուկյանի դուստրը` Ռոզա Ծառուկյանն ու ու փեսան` Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում։ Սակայն չէին հաղերդում, թե ինչ գույքի մասին է խոսքը․ գրում է hraparak.am-ը։

Մեզ հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ խոսքը վերաբերում է երկու անշարժ գույքի, երկու իրավաբանական անձի կազմում մասնակցության եւ 1 մլրդ 719 մլն 178 հազար 522 դրամ դրամական պահանջի մասին: Գլխավոր դատախազությունից մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը, սակայն այլ մանրամասներ չհաղորդեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել