News.am-ը գրում է.
Սեպտեմբերի 20–ի երեկոյան Սյունիքի մարզի Սրաշեն բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետեւանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ վիրավորը թեթեւ վնասվածքներ է ստացել։
Վիրավորում ստացածը Երկրապահ կամավորականների միությունից է։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԵԿՄ–ի մամուլի պատասխանատու Լիլիա Պողոսյանը։
«Նա շարունակում է բուժում ստանալ, վիճակը գնահատվում է նորմալ»,– հայտնեց Պողոսյանը։
Նշենք, որ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սրաշենի ուղղությամբ կրակոցների հետեւանքով վիրավոր ունենալուն, ասել է, որ «հակառակորդի կողմից կրակոցի հետեւանքով վիրավոր ունենալու դեպքում նախարարությունը հաղորդագրություն է տարածում»։
Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: