Գրականագիտական խոհ՝ հազիվ նկատելի եւ ակամա ներս սողոսկած «քաղաքական» ենթատեքստով
Սարոյանը ծննդյան օրով չի չափվում, ծննդյան օրը Սարոյանին ոչ նվազեցնում է, ոչ ավելացնում-լրացնում:
Սարոյանը կարող է ծնվել ամեն օր, եւ օրը կենթարկվի:
Խաբված ուղեղի համար անհավանական է, բայց Սարոյանը միաժամանակ եւ մեծ է, եւ շատ, միաժամանակ եւ ճշմարիտ է, եւ շատ:
Սարոյանին չեն կարողանում տեղավորել որեւէ շարքում, որովհետեւ տեղավորողն ինքն է, ինքն է ընդգրկողը...
Մի կողմ քաշվեք, եւ թողեք, որ ի՛նքը կազմի շարքը, ջանք արեք, որ ընդգրկված լինեք:
Միեւնույն է, մի օր հավատալու եք նրան, հավատացեք հենց այսօր:
Ձեր սարքած ամեն ինչն է անանուն մնում, որովհետեւ ոչ մի ճշգրիտ անուն չունեք:
Սարոյանը անուն է եւ իր նման մի քանիսի հետ միասին մեր բոլորիս իսկական անունն է:
Դադար առեք եւ նորից սկսեք...
Սկսեք Անուններից:



