Tert.am-ը գրում է․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ սեպտեմբերի 20-ին, կընդունի ավելի քան 20 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, խոսքը Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Սերբիայի, Եգիպտոսի, Պորտուգալիայի, Կիպրոսի, Հարավային Կորեայի և Վենեսուելայի դեսպանների հավատարմագրերի մասին է:
Նշենք, որ ներկայում ՌԴ -ում ՀՀ դեսպանն է Վաղարշակ Հարությունյանը, որն այս պաշտոնում է նշանակվել ընթացիկ տարվա հունվարին:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/09/19/russia/3841766
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



