Գնահատակնները, իհարկե, տարբեր են, կյանքի իրավունք ունեցող, սակայն կարևորագույն հարցը, որ շարունակում է մնալ օդից կախված, հայաստանյան իշխանությունների ադեկվատության հարցն է: Կասկած չկա, որ Փելոսիի այցը չի կարող չունենալ դրական կողմ, չի կարող չհամարվել Հայաստանին հնարավորություն ընձեռող՝ չնայած այն հանգամանքին, որ ոմանք հակված են այդ այցը բացառապես բացասական, դավադրապաշտական լույսի ներքո ներկայացնել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ որպեսզի այդ այցից Հայաստանը հնարավորինս մեծ օգուտ քաղի, հարկավոր էր, որ մեր երկիրն ունենար ադեկվատ իշխանություն, լինեին պրոֆեսիոնալներ, որոնք կվերլուծեին այն հնարավորություններն ու մարտահրավերները, որ Փելոսին իր հետ բերեց ու գուցե տարավ:
Կա՞ Հայաստանում այդ իշխանութունը: Միայն սկանդալային դարձած ու աշխարհում լայն արձագանք ստացած ձախողված ասուլիսի փաստը բավական է, որպեսզի պարզ դառնա, թե ինչ կարգի տխմարների ու նրանց առաջացրած պետական ապարատում առկա քաոսի հետ գործ ունենք: Եվ որևէ մեկն այսքանից հետո կարծում է, որ աշխարհի որևէ ազդեցիկ գործչի այց՝ Հայաստան կարող է ինչ-որ բա՞ն փոխել կամ զսպել Իլհամին: Պետություն չունենք, պետական ապարատ չունենք, երկրում քաոս է ու բարդակ, ի՞նչ Ամերիկա կամ Ռուսաստան, ի՞նչ Ֆրանսիա կամ Պարսկաստան:
Միակ բանը, որ կզսպի թուրքին, Նիկոլի քաղաքական մահն է, ՔՊ-ի՝ քաղաքական ասպարեզը լքելն ու երկրում նոր իշխանությունների ձևավորումն է, ինչի հնավարություն, սակայն, առայժմ չի նշմարվում գոնե առերևութաբար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/750
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



