www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մոկուսեն Հիկին ապրում էր Տամբա պրովինցիայի տաճարում:
Նրա հետնորդներից մեկը բողոքեց նրան իր կնոջ ժլատությունից: Մոկուսենը այցելեց այդ կնոջը և նրան ցույց տվեց իր սեղմած բռունցքը:
- Ի՞նչ ես ուզում դրանով ասել, – հարցրեց զարմացած կինը:
- Ենթադրենք, թե իմ ձեռքը միշտ այսպես սեղմված է: Ինչպե՞ս դու այն կանվանես, – հարցրեց Մոկուսենը:
- Հաշմանդամություն, – պատասխանեց կինը:
Այդ ժամանակ, նա բաց արեց իր ձեռքի ափը և նորից հարցրեց.
- Իսկ հիմա արի ենթադրենք, որ իմ ձեռքը ամբողջ ժամանակ այս դիրքում է: Սա՞ ինչպես կանվանես:
- Ուրիշ տիպի հաշմանդամություն, — ասաց կինը:
- Եթե դու դա լավ ես հասկանում, – ավարտեց Մոկուսենը, – ուրեմն դու լավ կին ես:
Եվ նա հեռացավ:
Այդ դեպքից հետո կինը սկսեց օգնել իր ամուսնուն՝ ինչպես կուտակումների, այնպես էլ ծախսերի մեջ:
Սալվադոր Դալի, «Ոչ տափակ ձվերը տափակ ափսեի մեջ», 1932