7րդ օրն է, ինչ ՔՊ-ի խոստացած ապագան եկել է Ջերմուկ քաղաք ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր։
Իսկ մեդիադաշտում լռություն է դատարկված քաղաքի ու գյուղերի, ձմեռվա շեմին սեփական երկրում փախստական դարձած հազարավոր ջերմուկցիների և այլ բնակավայրերի ժողովրդի մասին։
Խնդրում եմ, պետք չէ մի քանի լրատվակայքից լինկեր դնել, թե բա՝ այ մենք գրել ենք, էս ինչ գերատեսչության պրես-ռելիզը դրել ենք ևն, ևն։
Այդ մեկ-երկու հրապարակումները պղտոր ու հորդ լրահոսում վայրկենապես կորել են, միանգամից մոռացվել, որովհետև դաշտում փչվող օրակարգերը Պուտինի լուսանկարներն էին, Պելոսիի՝ հոռոմի տեռ դարձրած այցը ևն, ևն...
* * *
Ի դեպ, ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունները բան չունե՞ն ասելու Հայաստանի գլխավոր առողջարանային քաղաքը ռազմաճակատի գիծ դառնալու մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid0LiZEsVnni8UqimUv7GjJHJhfGcbf5AVMpCS2Nthgz2YbHkxacsFk5SFp5gWDCzbVl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել