300 գ մակարոնը եփել տուփի վրա նշված ժամանակից 1-2 րոպե պակաս (մոտ 8 րոպե), եփված մակարոնը լցնել ջեռոցի ամանի մեջ, վրան շարել կլոր-կլոր կտրատած լոլիկ, սև պղպեղ ցանել, պանիր քերել, 1-2 պճեղ սխտորը կտրատել, ավելացնել զանգվածին, եթե պանիրը աղի չէ, աղ ցանել և մի փոքր ձեթ լցնել: Այս ամենը բարակ շերտով պատել մայոնեզով, բայց ես խուսափում եմ մայոնեզ շատ օգտագործելուց, ուստի թթվասերի մեջ սխտոր եմ ճզմում և մի փոքր կիտրոնի հյութ եմ ավելացնում: Եփել նախապես 200 աստիճան միացրած ջեռոցում 10- 15 րոպե: Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել