Հայաստանի դեմ, ըստ էության, դիվերսիոն բնույթ կրած 2018-ի հեղափոխության քաղաքական շահառուներից մեկը դարձած Խաչատրյան Վիգենը, արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ երկրում քաոս է տիրում, ուստի հանրությունը պահանջում է Նիկոլի հրաժարականը, հայտարարել է. «Իրավիճակը քաոսային չէ, դուք ուրիշ ակնոցներով եք նայում իրավիճակին, ես՝ ուրիշ: Դուք որտե՞ղ եք քաոս տեսնում: Չկա նման բան»:

Հասարակության ընդվզման դեպքում սեփական աթոռն անհապաղ լքելու խոստմամբ իշխանություն վերցրած, Հայաստանը քայքայած Նիկոլի պրոտեժեի արձագանքը՝ դիպուկ նկատառմանը, ուղղակի անբարոյականություն է և ոչ միայն բառիս քաղաքական իմաստով: Տեսնես ի՞նչ ակնոց է ծերացած աչքերին քաշել ՔՊ-ական այս բիձուկը, որ չի տեսնում իր շուրջը կատարվողը: Է՛լ ի՞նչ պետք է անի Նիկոլը, որ Վիգենի ակնոցները վերջապես ցույց տան իրականությունը, ու նա տեսնի, թե որքան տձև են ինքն ու թիմը, որ երկիրը գցել են շան օրին:

Բայց քաոսը հիմա չէ, որ ստեղծվել է, այլ հենց այն պահին, երբ իշխանություն վերցրեց Նիկոլը՝ երկիրը թողնելով վիգենների հույսին: Քաոս է պետական բոլոր ինստիտուտներում, հանրային կյանքում, միջանձնային հարաբերություններում, քաոս է հենց մադկանց ուղեղներում, որոնք չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Իսկ ո՞վ է քաոսի շահառուն, այո՛, վիգենխաչատյանները, որոնք վիրտուոզ կերպով նյութականացրեցին թուրք- ադրբեջանական տանդեմի երազանքները Հայաստանի թիկունքում. ստեղծեցին քաոս, ստեղծեցին համընդհանուր անկում ու լավագույն պայմաններն ապահովեցին արտաքին ագրեսորի համար՝ իրականացնելու իր դարավոր երազանքը՝ Հայաստանի տարածքի հաշվին մերձկասպյան տարրերի հետ ցամաքային կապ ունենալը:

Վիգենի համար կատարյալ ներդաշնակությունը հենց սա է երևի, ոչ թե երևի, այլ հաստատ. Հայաստանի սահուն անկումից ավելի ներդաշնակ բան է՛լ ի՞նչ կարող էլինել Վիգենի ու շեֆի համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել