Կառավարության նիստում մեկնաբանելով Արդբեջանական ագրեսիան ու իբր նախանշելով դրա հիմքերը՝ «դարի գաղափարական հայրը»՝ «ժողովրդավար» Նիկոլը, կրկնելով իր՝ավելի վաղ հայտնած միքտը, կրկին վստահեցրել է, որ Ալիևի բուն նպատակը Հայաստանի տնտեսական առաջընթացը խոչընդոտելն է՝ երկիր, որը տնտեսական ազատության ցուցանիշով, բա չեք ասի, 11-րդ տեղում է այն դեպքում, երբ 2018-ին եղել ենք 46-րդը:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, բայց մի հանգամանք, այնուամենանիվ, պետք է նշել. տնտեսական առաջընթացի, երկրում առկա իրական սոցիալ-տնտեսական վիճակի մասին պատկերացում կազմելու համար նայում են ոչ թե տնտեսական ազատության ցուցանիշին, այլ, ինչպես ընդունված է, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալին՝ ցուցանիշ, որով Հայաստանը շատ հետ է աշխարհի բազմաթիվ նորմալ երկրներից: Մնացյալ ցուցանիշներն երկրոդական են ու որոշ դեպքերում՝ անկարևոր:

Ցայտնոտի մեջ հայտնված Նիկոլի նպատակը, իհարկե, պարզ է. փորձում է փրփուրներից կախվել ու խնդրել, որ իրեն ստեղծված անվտանգային վիճակի համար շատ չմեղադրեն: Ոչինչ որ երկիրը հանձնում է թուրքին, փոխարենը տնտեսական բարձր աճ է գրանցել, Հայաստանը հասցրել զարգացած երկրների մակարդակին և այլն:

Անհասկանալի է, սակայն, թե ինչ հույսով է Նիկոլն ինքն իրեն ու թիմին ավելորդ անգամ խայտառակում՝ նկատի ունենալով այն պարզ ճշմարտությունը, որ ներկա պահին որևէ մեկին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բնավ չեն հետաքրքրում, այլ խնդիրն այժմ զուտ ֆիզիկական գոյապահպանման հարթությունում է, ինչը լիկվիդացնում է Նիկոլի անհիմն ինքնափիառի հնարավոր էֆեկտը հիմնովին:

Թուրքը պատրաստվում է Երևանի գրավմանը, ի՞նչ տնտեսություն, ա՛յ ընկեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել