Չինաստանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից։ «Երկու երկրներն էլ Չինաստանի բարեկամական գործընկերներ են»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը:

«Մենք հուսով ենք, որ կողմերը կհետևեն կրակի շուտափույթ դադարեցման համապատասխան կոնսենսուսին և քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն հակասություններն ու տարաձայնությունները»,-հայտարարել է Նինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել