24news.am-ը գրում է.

Ադրբեջանական բանակը Ջերմուկից գտնվում է 4.5 կմ հեռավորության վրա, նրանք մխրճվել են ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ Այս մասին օտարերկրյա դիվանագետներին Ջերմուկում հայտնել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա», - ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել