Իշխանությունները, անշուշտ, արդեն հասկացել են, որ չեն կարողանալու ժողովրդի մեջքի հետևում ստորագրել Հայաստանի վերջը գուժող որևիցե փաստաթուղթ: Սակայն վտանգն այն է, որ այդ գիտակցումն իքնաբերաբար չի չեղարկում այն պարտավորոթյունը, որը Նիկոլը վերցրել է իր վրա՝ իշխանությունը պահելու դիմաց:

Օտարների շահը, փաստորեն, պահանջում է, որ Նիկոլը փաստաթուղթ ստորագրի ու թաղի Արցախի հարցը, Հայաստանը պարփակի 29800 քկմ-ի մեջ, տա թուրքերին ուզածը և այլն, ինչը, սակայն հանրությունը չի ընդունում, ինչի մասին նույն այդ հանությունն աներկբա ուղերձ հղեց Նիկոլին՝ վերջինիս հայտնի ելույթից հետո՝ կուտակվելով Բաղրամյան փողոցում:

Իրավիճակը մեծ հաշվով այժմ հիշեցնում է 2020-ի նախապատերազմական փուլը, երբ իշխանությունները փորձում էին հասկանալ՝ կկարողանա՞ն, արդյոք, բանակցությունների սեղանի շուրջ զիջել 5 շրջաններն ու կյանքի կոչել «Լավրովի պլան» կոչվածը: Երբ հասկացան, որ չեն կարող, անձամբ սանձազերծեցին 44-օրյա պատերազմը՝ դրա քողի ներքո կատարելու իրենց «միջազգային պարտավորություները», ինչը, փաստորեն, հաջողվեց՝ դեռ մի բան էլ Ալիևի համար կոնկրետ բոնուսներով:

Հիմա կարող է կրկնվել նույն պատմությունը, բայց գուցե շատ ավելի ողբերգական դրսևորոմներով. որպեսզի կարողանա ստորագրել Հայաստանի կապտուլյացիոն ակտն ու փակել հայոց պատմության վերջին էջը, Նիկոլը կարող է իրական արկածախնդրության դիմել՝ սանձազերծելով այնպիսի մի պատերազմ, որում կրած կորուստների ճնշման տակ այլևս ոչ մեկին չհետաքրքրի՝ ինչ է ստորագրում ՔՊ-ակաների շեֆը. ինչ ուզում է, թող ստորագրի, միայն թե ավարտվի մահաբեր պատերազմը՝ կասի ազգաբնակչությունն ու կհանձնվի:

«Աչքը տեսածից է վախենում», ու հաշվի առնելով իշխանութունների ու դրա պարագլխի բնույթը՝ այս սցենարն առավել քան հավանական է թվում, եթե, իհարկե, տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժային բալանսի տեղաշարժ չլինի կամ՝ միջազգային իրավիճակի կտրուկ փոփոխություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել