Տարոնը, ցավոք, դեռ բիթի չէ՝ ինչ է կատարվում երկրում: Նա կարծում է, թե գործ ունի ինչ-որ կառավարելի պրոցեսի հետ, որը սկիզբ են դրել ընդդիմադիրները՝ իշխանություն վերցնելու նպատակով: Այնինչ այն, ինչ կատարվեց երեկ գիշերը, ոչ մի կապ չուներ քաղաքական ընդդիմության նախաձեռնողականության հետ. բացառապես գործ ունենք ինքնաբուխ երևույթի հետ, որը հետևանքն է ոչ միայն պատերազմի, այլև՝ դրան իշխանությունների վերաբերմունքի. երկիրը տառացիորեն ձեռքից գնում է, իսկ Նիկոլը ԱԺ ամբիոնից հասարակությանը նախապատրաստում էր կապիտուլյացիայի:
Հարց՝ այսքանից հետո ո՞վ է սրիկան, ընդդիմությո՞ւնը, թե՞ Տարոնը: Իշխանություն զավթելու նպատակ ընդդիմությունն իր առաջ չի դրել, այլ ընդամենը փորձել է դառնալ արտահայտիչն այն արդար ցասման, որը ստիպել է տարոններին կծել իրենց լեզուներն ու բռնել անարդյունք չքմեղանքի ճանապարհը՝ շեֆին անհարմար դրությունից ինչ-որ կերպ փրկելու համար:
Միակ բանը, որը սրանց վախ է ներշնչում, իշխանության կորստի վտանգն է, իսկ այն, որ ասենք երկրի կեսը թուրքը զավթում է, տարոններին ցավ ու անհանգստություն բնավ չի պատճառում, ինչը, իհարկե, զարմանալի չէ. թուրքը թուրքից վախ չունի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/737
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



