Երբ Պուտինն Ալիևի հետ այս տարվա փետրվարին կնքում էր ռազմավարական դաշնակցության մասին պայմանագիր՝ փորձելով նոր մակարդակի բարձրացնել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, գլխավոր նպատակներից մեկը ոչ միայն թուրքական ազդեցության բալանսավորումն էր, այլև ուկրաինական պատերազմի ընթացքում Անդրկովկասում խաղաղության վերաբերյալ երաշխիքների ձեռքբերումը, որը թույլ էր տալու Մոսկվային ողջ ուժերը կենտրոնացնել մեկ ուղղությամբ:

Բայց կյանքը ցույց տվեց, որ ՌԴ-ին ոչ միայն չհաջողվեց չեզոքացնել Թուրքիայի գերազդեցությունը Ադրբեջանի վրա, այլև նույնիսկ հասնել տարածաշրջանում գոնե հարաբերական խաղաղության. բավական էր, որ ՌԴ-ն պարտություն կրեր ուկրաինական ռազմաճակատում, որ Ալիևը, իր գործողությունները համաձայնեցնելով Թուրքիայի հետ, նոր պատերազմ սկսեր այս անգամ արդեն Հայաստանի դեմ՝ կասկածի տակ դնելով նախևառաջ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հեղինակությունը: Բանը հասել է նրան, որ ադրբեջանական հրետանին հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին, ինչը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի դեմ ոտնձգություն: Սրանով Բաքուն հասկացնում է, որ չի խորշում լիարժեք երկրորդ ճակատի բացումից՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով փետրվարին կնքված վերոհիշյալ պայմանագիրը:

Ահա այս իրավիճակում է, որ առաջ է գալիս ռուսական կողմի՝ Ադրբեջանի նկատմամբ որդեգրած վերաբերմունքի խնդիրը: Այսքանից հետո է՞լ է Ռուսաստանը Ադրբեջանին համարելու իր ռազմավարական դաշնակիցը, եթե այո, ապա ի՞նչ հիմքով, մի՞թե ռազմավարական դաշնակիցը, տեղի տալով որոշ կենտրոնների ճնշմանը, կարող է մեջքից հարված հասցնել Մոկսվային՝ շատ լավ իմանալով դրա հետևանքները:

Իրականում Ռուսաստանը կանգնած է լրջագույն դիլեմայի առաջ. եթե աչք է փակում ադրբեջանական կողմի վարքագծի վրա՝ հրաժարվելով համարժեք պատասխանից, ապա կորցնում է Հայաստանը (հայաստանյան իշխանությունների ներսում ծվարած սորոսականները բաց չեն թողնի իրենց շանսը), եթե սանձում է Ադրբեջանին, ապա ակնհայտ է, որ դրանից հետո շատ դժվար կլինի Մոսկվա-Բաքու հարաբերությունները դաշնակցային համարելը: Միաժամանակ Ադրբեջանը կարող է անմիջապես դնել Արցախից ռուսական ուժերի հեռացման պահանջը՝ քայլ, որին անմիջապես կաջակցի արևմուտքը:

Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը: Այս երկիրը պետք է գործադրի իրական ջանք՝ ներքին կարգով ստիպելու Ալիևին վերադառալ ելման դիրքեր: Ասում են՝ Ռուսաստանը դեռ ունի լծակներ՝ ներազդելու Բաքվի բռնապետական ռեժիմի վրա և ցանկաթյան դեպքում կարող է անել դա՝ չնայած շատ հնարավոր է, որ ուկրաինական ճակատում կրած անհաջողությունների պատճառով այդ լծակներն այլևս թուլացած լինեն ու լավ չգործեն: Բոլոր դեպքերում մտնել Ադրբեջանի հետ բացահայտ առճակատման մեջ Մոսկվան իրեն թույլ տալ չի կարող նույնիսկ այն դեպքում, եթե դա հանգեցնի Հայաստանի կորստին, քանզի հակառակ պարագայում գործ է ունենալու Ալիևի հետ Շուշիի հռչակագիրը վավերացրած Անկարայի հետ, որը շարունակում է ռուսներին թանկ գնով վաճառել իր «չեզոքությունը»՝ քայլ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել