Վահագի ելույթը ծայրից ծայր ներքաղաքական ենթատեքստ է կրում՝ առաջ բերելով մի շարք հարցեր: Օրինակ՝ երբ Վահագը փորձում է հայ քաջարիների անձնազոհությունը վերագրել իրենց քաղաքական թիմին, ի՞նչ հիմքով է դա անում: Ի՞նչ կապ ունի առհասարակ ՔՊ-ն բանակի հետ՝ բացի զուտ ֆորմալ առնչությունը: Ի՞նչ կապ ունի խոզի գլուխը խալիչի հետ: Կամ միասնականություն ո՞ւմ շուրջ, մարիակարապետյանների ու անդոնների՞, ռուբենռուբինյանների ու նիկոլների՞…
Վահագն իր խոսքը համեմել է պաթոսով բացառապես այն մտայնությամբ, որ փորձել է բանակի հնարավոր անհաջողությունները էս գլխից կապել ընդդիմության հետ՝ միաժամանակ հիմք ստեղծելով նոր քաղաքական հալածանքների: Օրինակ՝ հայտնի է դարձել, որ Էդգար Ղազարյանին դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել՝ վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածի հիմքով: Հիմա որպեսզի սա ստանա լեգիտիմ շղարշ, ինչ-որ կերպ հիմնավորվի, հարկավոր է, որ Վահագը պաթետիկ խոսի, փառաբանի ՔՊ-ի կողմից խորապես ատելի բանակն ու վստահեցնի, որ հաղթանակի միակ աղբյուրն իրենք են, իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են երկիրը փրկել թրքահպատակ ՔՊ-ից՝ տալով այդ նույն բանակին իրական հաղթանակի շանս, կոլաբորիցիոնիստներ են: Այսինքն՝ Վահագն իրականությունը ներկայացնում է հակառակից՝ փաթեթավորելով այն անտեղի պաթոսով:
Վա՜յ այն բանակին, որի գերագույն հրամանատարը խոզաբույծը պետք է լինի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/733
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



