ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը թուլացնելու համար։ Հայտնում է Ազատությունը։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է սահմանին վերսկսված բախումների մասին հաղորդումներով։ Անտոնիո Գուտերեշը կոչ է անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը մարելու ուղղությամբ, առավելագույն զսպվածություն ցուցաբերել և առկա բոլոր հարցերը լուծել երկխոսության և առկա ձևաչափերի միջոցով», - այսօր ասել է նրա խոսնակը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հորդորել է հավատարիմ մնալ ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններին և իր աջակցությունը հայտնել տարածաշրջանում միջնորդական բոլոր ջանքերին։
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/32032043.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել