Panorama.am-ը գրում է.

Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը, որ տարիներ շարունակ զբաղված է պատերազմական գործողությունների ու խաղաղ ժամանակաշրջանում ադրբեջանական զինուժի  կորուստների վերաբերյալ հրապարակված, ինչպես նաև  գաղտնի պահվող տվյալների ուսումնասիրմամբ, գրում է.

«Բաց աղբյուրներից հայտնի է, որ կորուստներ են կրել ոչ միայն ադրբեջանի զինված ուժերի այսպես կոչված «Կոմանդո» բրիգադները, այլ նաև տխրահռչակ 052-րդ (Յաշմա) հատուկ նշանակության բրիգադը..

Լուսանկարներում` հատուկ նշանակության բրիգադի ենթասպա, 1997թ ծնված Վադիմ Ալիկ օղլու Գոջաև (ձախից) և ավագ ենթասպա Ֆիրուզ Մազահիր օղլու Ահմադով։



Ավելի վաղ նա գրել էր.

«Բաց աղբյուրներում ադրբեջանի զինված ուժերի «Կոմանդո» հատուկ նշանակության բրիգադների 8 սպանվածի լուսանկարներներ են հայտնվել..

Մի քանիսի տվյալները հայտնի են` կապիտան Սալեհ Գուրբանով, Բաբազադե Էլշան Սահիբ օղլու (Գաբալայի շրջան), Ֆարիդ Քյամալդին օղլու Մեհբալիև (1994թ, Նախիջևանի Քյանգյարլիի շրջան) և Ալիև Ալի (Նախիջևանի Շարուրի շրջան).. »

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել