News.am-ը գրում է․
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ:
Այս նոր ագրեսիան շարունակությունն է Բաքվի՝ մարտին և օգոստոսին Լեռնային Ղարաբաղի շփման գծի հրադադարի լուրջ խախտումների։ Բաքուն օգտվել է համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակից՝ ստեղծված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ։
Ես դիմում եմ միջազգային հանրությանը, և, մասնավորապես, Եվրոպական միությանը՝ արձագանքել այս անթույլատրելի ուժի կիրառմանը պարզորոշ պատասխանով։ Այժմ անատամ հայտարարությունների ժամանակը չէ՝ զսպվածության կոչ անելու «երկու կողմերին»։ Դեռ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը և Հայաստանը Բրյուսելում համաձայնեցին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը մեկ ամսվա ընթացքում։ Ես հորդորում եմ Բաքվին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը և վերադառնալ բանակցային սեղան՝ առանց հապաղելու»: