Psymag.am-ը գրում է.
Կամքը գործնական բանականությունն է:
Ականավոր փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան կամքը և բանականությունը նույնական էր համարում: Կամքն էլ, բանականության նման, ճշմարտության կամ կեղծիքի հաստատման կամ ժխտման ընդունակությունն է, անհրաժեշտության ճիշտ ըմբռման վրա հիմնված բանական ցանկություն:
Ճիշտ է, կամքն ու բանականությունը, մտածողությունը, չեն համընկնում, բայց առանց մտածողության և իմացական ընդունակությունների մարդը չի կարող ճիշտ հասկանալ երևույթները, արժեքավոր նպատակներ ընտրել և իր ջանքերն իզուր չվատնել աննշան նպատակներ ձեռք բերելու վրա: Մտքի բարձր զարգացումն ու լայն մտահորիզոնը մարդուն թույլ են տալիս արժեքների այնպիսի համակարգ ունենալ, որը նրա գործունեությունը արդյունավետ և հասարակության համար օգտակար է դարձնում: Զարգացած միտքը թույլ է տալիս ժամանակին հրաժարվել անհեռանկարային գործունեություններից և նոր նպատակադրումներ կատարել: Իսկապես որ, կամքը գործնական բանականություն է: Բայց պետք է պարզել, թե ինչպես է այն գործում: