Lurer.com-ը գրում է.

Ռոստովի մարզի Չալտիր գյուղի մոտ հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է «Բազա» թելեգրամ-ալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։

Տեղի բնակիչների կողմից հրապարակված կադրերում երևում է, որ անտառային գոտու հետևում սև ծխի սյուներ են: Բացի այդ, դատելով Տագանրոգում արված տեսանյութից, հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է։ Սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։

«Հենց պայթյուն է եղել։ Ոչ թե շրխկոց, դխկոց, այլ՝ պայթյուն: Շատ սարսափելի էր։ Ես սա երբեք չեմ լսել, կյանքումս առաջին անգամ եմ դա լսում»,- տեսանյութում ասում է ականատեսներից մեկը։

Հաղորդվում է նաև, որ պայթյունի նման ձայներ են հնչել Ռոստովում, Ազովում, Նովոշախտինսկում, Շախտիում, Նովոչերկասկում, Ակսայում և Յեյսկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել