Lurer.com-ը գրում է.

Տղամարդը փորձել է խափանել Եղիսաբեթ II-ի հետ հրաժեշտի արարողությունը։ Այդ ժամանակ հանգուցյալ թագուհու դագաղը տեղափոխում էին Շոտլանդիայի մայրաքաղաք։

Ամբոխի մեջ բրիտանացիներից մեկը բղավել է «Էնդրյու, դու հիվանդ ես»՝ նկատի ունենալով Յորքի դուքս Էնդրյուին։ Վերջինս նախկինում մեղադրվել է բռնաբարության մեջ և զրկվել մի շարք տիտղոսներից։ Ոստիկաններն արագ բերման են ենթարկել տղամարդուն, որից հետո երթը շարունակվել է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել