Եթե Ադրբեջանը փորձի Սյունիք մտնել, ապա պետք է հասկանալ, որ դա պրովոկացիա է Իրանի ուղղությամբ, Իրանի ՛՛կարմիր գծերն՛՛ են ստուգում, այսինքն Իրանին ուզում են ներքաշել առճակատման ու խփեն (փաստորեն դրանով Իրանի միջուկային ծրագրի պայմանավորվածությունն այդպես ՛՛լուծեն՛՛), Ռուսաստանին էլ հերթական անգամ նվաստացնեն, որ իր պաշտոնական դաշնակցին չի կարողանում պաշտպանել: Փաստորեն դա իսրայելա-բրիտանական ծրագիր է:
Հ.Գ. 1. Չհարցնեք, թե բա ինչ եղավ Վիլսոնի իրավարար վճիռը, դեմոկրատիան, մարդու իրավունքները, միջազգային հանրությունը ... : Միջազգային հարաբերություններում նման հասկացություններ գոյություն չունեն ու չեն էլ ունեցել (ձեզ խաբում էին), կան շահեր ու ու միայն շահեր: Իսկ ով հակառակն է պնդում, փորձեք հասկանալ, թե ականջները որտեղից են աճում, եթե մինչև հիմա պարզ չէր:
Հ.Գ. 2. Դեմոկրատիա երկրի ներսում է պետք կառուցել, մարդկանց միջև հարաբերություններում, այլ ոչ թե պետությունների, ինչը չի կարող լինել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid02diAzJEcjFyXbAeL8eeeprkgb6hRqfxfh96iq9vC5afuorYj6saQcNSqyg6qYTvGdl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել