Որ ներկայումս այդ կողմերում կատարվողը կարող է իսկապես սիմուլյանտություն լինել, փաստում է այն, որ Քրիստափորի փողոցում ստեղծված իրավիճակը բավական ձեռնտու է դարձել «Երևան» տոնավաճառի համար. Գռզոն, շնորհիվ «Սումալուի» ողբերգության, շարունակում է հաստացնել գրպանները, քանի որ մարդիկ այլևս նախընտրում են մեծամասամբ առևտուր անել «Երևանից», այլ ոչ թե «Փեթակից» կամ «Սուրմալուից»՝ նախևառաջ ելնելով Քրիստափորի փողոցում ստեղծված իրավիճակից բխող անհարմարություններից:
Առևտրականները, որ մեղադրում են իշխանություններին որոշ մարդկանց սրտին մոտ կանգնած օլիգարխի «ջրաղացին ջուր լցնելու» համար, բնավ չեն դատարկաբանում կամ շառ անում Գռզոյին. իրավիճակի միտումնավոր ձգձգման տենդենց է նկատվում, ինչն առաջին հեթին կարող է ունենալ այսպես ասած բիզնես բացատրություն: Բանն այն է, որ «Երևան» տոնավաճառը, որը Գռզոյինն է, համեմատաբար նոր բացված առևտրային կենտրոն է, ու բնական է, որ ունի հաճախորդների կայուն բազա ձևավորելու խնդիր, որն այդպես էլ չէր հաջողվում լուծել՝ պայմանավորված մոտակայքում նախևառաջ «Սումալուի» ու «Փեթակի» գայությամբ: Հիմա, փաստորեն, Գռզոյի համար ստեղծվել են բացառիկ նպաստավոր պայմաններ. Քրիստափորում երթևեկությունը փաստացի պարալիզացված է, ինչը մրցակիցներից կլիենտ փախցնելու հարցում պարարտ հող է ստեղծում: Եթե այսպես երկար շարունակվի, իսկ Գռզոն կարող է անել այնպես, որ այս վիճակն երկար տևի, ապա կարճ ժամանակ անց «Փեթակի» կամ «Սուրմալուի» կլիենտուրան կթեքվի «Երևանի» կողմը՝ հաստացնելով Գռզոյի դրամապանակը:
Կստացվի, որ Գռզոն «մեկ կրակոցով կխփի երկու նապաստակ»՝ չեղոզաքցնելով և՛ «Փեթակի», և՛ «Սուրմալուի» առաջ բերած մրցակցությունը:
Այնպես որ՝ բոլորս՝ դեպի «Երևան», դեպի արև, դեպ Գզոյի Հայաստան…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/724
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



