Բախտի բերմամբ, թե պատահմամբ ԱԺ նախագահի բարձր պաշտոնին արժանացած Գռզոյի աշխատող Սիմոնյան Ալենը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Ազգային ժողովի նիստը բոյկոտելը և Ազգային ժողովից դուրս քննարկումներ անցկացնելը, հայտարարել է, թե ընդդիմությունն ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ ու հեգնել. «Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն»:

Հայաստանի վիճակը, իհարիկե, օրհասական է, և այդպիսին է իրավիճակն առաջին հերթին անվտանգային առումով. բացի այն, որ Իլհամը արդեն ողջույններ է հղում «Զանգեզուրից»՝ այդ տեղանվամբ անվանելով Կովսականը, իսկ ադրբեջանցի մինչև 50 տարեկան տղամարդկանց արգելում լքել երկիրը, նաև հետևողականորեն սրում է առաջնագծի լարվածությունը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հատվածում, իսկ ահա արդեն ասյօր կրակել է Կարմիր շուկայի ուղղությամբ։

Եվ ահա այս ֆոնին, երբ այլևս շատերը բացեիբաց խոսում են մոտալուտ պատերազմի մասին, հայաստանյան ԱԺ-ն քննարկում է ասենք «գործ տվողների» օրենքը կամ ցեմենտի հարցը՝տպավորություն ստեղծելով, թե Իլհամը ոչ թե մեր, այլ ասենք Նիկարագուայի հարևանն ու թշնամին է:

Ալենը ընդդիմությանը հեգնում է, թե թող գնան «այլըտրանքային պետություն» ստեղծեն, մեկ է՝ իրենք ոչ լեգիտիմ են: Սա է՛լ ավելի է ընդգծում ալենների ցինիզմն ու ոչ ադեկվատ պահվածքը այն մարտահրավերների ֆոնին, որոնց դառնությունն առաջիկայում ստիպված ենք լինելու համտեսել բոլորը՝բացի թերևս ալեններից. 2020-ի դեպքերը կարող են կրկնվել, բայց այս անգամ արդեն ՀՀ սուվերեն տարածքում:

Եթե կա այս երկրում նվազագույն լեգիտիմություն ունեցող ինչ-որ բան, ապա դա ալենների իշխանությունն է՝ իշխանություն, որ քոռուփուչ արեց ազգի վստահությունը, որ երկիրը վերածեց մահվան հովտի ու որ դրանից հետո էլ դեռ թուրքին տալու բան ունի:

Ինչ վերաբերում է «այլընտանքային պետության» մասին Ալենի հեգնանքին,ապա պետք է նկատել,որ շատ շուտով ու նույնիսկ գուցե հենց հիմա այդ այլընտրանքային պետության ստեղծման անհրաժեշտությունն արդեն կա, ուղղակի ցավն այն է, որ մեկ ուրիշն իր տարածքից մեզ հող չի տա: Հայոց բնիկ հողի վրա ստեղծված երկիրը «նոր Հայաստանի» հեղինակները վերացրեցին. ի՞նչ պետություն, որի գլուխը Նիկոլն է, իսկ պոչը՝ Ալենը:Դա եղավ պետությո՞ւն: Դա եղավ բարդակ, որի ղեկավարության լեգիտիմությունն այնքան ցածր է, որ իր հետ քաշում-տանում է նաև պետությանն ու դրանում ապրողներին:

Երրորդ հանրապետության գերեզմանափորերն են ալենները՝մահվան բահը՝ ձեռնքերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել