Hraparak.am-ը գրում է․

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Կովկասի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:

Այս մասին Իրակլի Ղարիբաշվիլին գրել է Twitter-ի իր էջում:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի՝ Եվրոպային ինտեգրվելու, ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում ու դրանից դուրս ԱՄՆ-ի դերակատարման հարցերը:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են Ուկրաինայում շարունակվող պատերազմական դրությանը, ուշադրություն է դարձվել նաև Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին: Նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել