Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի նոր միապետը՝ Չարլզ Երրորդը, թագուհի կոնսորտ Կամիլայի հետ ժամանել է երկրի խորհրդարան, որտեղ առաջին անգամ, որպես թագավոր, հանդես է գալիս ուղերձով, գրում է Daily Mail-ը:

Խորհրդարանում ներկա են հարյուրավոր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նորընտիր վարչապետ Լիզ Թրասը, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Լորդերի և Համայնքների պալատների խոսնակները, Վեսթմինսթերյան դահլիճում տեղի ունեցած արարողության ժամանակ, թագավորին իրենց ցավակցություն են հայտնել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Չարլզ Երրորդը խորհրդարանի երկու պալատներից վստահության միջնորդություն է ստացել. արարողություն, որը նախկինում երբեք հեռուստատեսությամբ չէր ցուցադրվել:

Նշվում է, որ ուղերձից հետո, թագավորն ու նրա կինը կմեկնեն Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգ, որտեղ ներկայում գտնվում է Եղիսաբեթ Երկրորդի դին:

Charles said he was moved by the tributes to his mother - who he said set an example of selfless duty that he said he would faithfully folllowCharles looked moved and emotional as he heard tributes to his late mother the Queen

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել