Ամերիկան Սուրոյի համար անակնկա՞լ է պատրաստում
Պապիկյան Սուրոյի այցը՝ ԱՄՆ-ը բավական հետաքրքիր նյուանսներով է աչքի ընկնում. ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ում արժանանում է, կարելի է ասել, աննախադեպ ընդունելության: Իհարկե, այցը դեռ շարունակվում է, և գուցե վաղ է խոսել դրա արդյունքների մասին՝ նկատի ունենալով նաև այն, որ դրանք, եթե արձանագրվեն էլ, արձանագրվելու են Սուրոյի՝ Հայաստան վերադարձից որոշակի ժամանակ անց միայն, սակայն միայն այն, որ Ամերիկայի ստրատեգիական հակառակորդի ու նույնիսկ այլևս թշնամի դարձած երկրի ռազմավարական դաշնակցի պաշտպանության նախարարին ամերիկացիներն ընդունում են բավական ջերմ, հուշում է երկու բան՝ կա՛մ Պապիկյան Սուրիկին ԱՄՆ պատրաստվում է իրենով անել (սովորաբար Սուրոն համարվում է ռուսական ազդեցության տակ գտնվող իշխանավոր)՝ նպաստելով նրա կարյերային առաջխաղացմանը, կա՛մ Վաշինգտոնում ծրագրում են այնպիսի քաղաքականություն տանել, որ հնարավորինս արդյունավետորեն պոկեն Հայաստանը ՌԴ-ից՝ նկատի ունենալով, որ ՀՀ-ՌԴ կապող կարևորագույն օղակներից մեկը հենց ռազմական ոլորտն է:
Ի դեպ՝ ուշագրավ է, որ հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանում շուտով պաշտպանության նախարար կարող է փոխվել. Սուրոյի փոխարեն, ասում են, տխրահռչակ Արտակ Դավթյանին են տեսնում այդ պաշտոնում, իսկ Սուրոյի կարյերան, ըստ նույն այդ տեղեկությունների, շուտով կարող է թռիչքաձև վերելք ապրել. կոնկրետ պլաններ կան այդ ուղությամբ:
Հաշվի առնելով «նոր» Հայաստանի վրա ԱՄՆ ունեցած ազդեցության մակարդակը՝ կարելի է բացառել, որ այս կամ այն ՔՊ-ականը կարող է թռիչքաձև զարգացում ապրել առանց Վաշինգտոնի հավանության: Հետևաբար՝ ողջամիտ հարց՝ Պապիկյան Սուրոն Վաշինգտոն է մեկնել բացառապես ոլորտային խնդիրների լուծման կամ քննարկման օրակարգո՞վ, թե՞ այնտեղ նրան ենթրակում են ինստրուկտաժի՝ հեռահար կոնկրետ ծրագրեր ունենալով: Մյուս կողմից՝ հարցն էլ այն է, թե հատկապես ինչ պաշտոնի են պատրաստվում Սուրոյին ասյ անգամ նշանակել և ում հաշվին:



