Lurer.com-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է աղոթել Աստվածամորը՝ աշխարհը միջուկային պատերազմից փրկելու համար։ Այս մասին կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է սեպտեմբերի 10-ին Գիտությունների հայրապետական ակադեմիայի ժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկու ողբերգական համաշխարհային պատերազմներից հետո թվում էր, թե աշխարհը սովորել է առաջ շարժվել՝ հարգելով մարդու և միջազգային իրավունքները, ինչպես նաև փոխգործակցության բոլոր ձևերը: Բայց, ցավոք, այժմ մենք տեսնում ենք հետդարձի նշաններ», - ասել է պոնտիֆիկոսը:

Հռոմի պապը կարծիք է հայտնել, որ ներկայումս վերածնվում են հին հակամարտությունները, զարգանում են ազգայնականության, ագրեսիայի զգացումները, «առաջանում են գերակայության համար պատերազմներ», որոնք ավերածություններ են բերում։

Սրբազանը ափսոսանք է հայտնել, որ միաժամանակ բազմաթիվ զինված բախումներ են տեղի ունենում։

«Ես արդեն «մասամբ» խոսել եմ երրորդ համաշխարհային պատերազմի մասին, բայց այսօր, հավանաբար, արդեն կարելի է խոսել «տոտալ» պատերազմի մասին։ Սուրբ Հովհաննես Պողոս II-ը շնորհակալություն է հայտնել Աստծուն Մարիամ Աստվածածնին կանչելու համար, ում բարեխոսությունը փրկեց աշխարհը միջուկային պատերազմից»,- ասել է Հռոմի պապը՝ ընդգծելով, որ այսօր կրկին անհրաժեշտ է աղոթել դրա համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել