Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայ համայնքի հետ Վլադիվոստոկում հանդիպում կազմակերպելը, մեղմ ասած, բավական բարդ է եղել, քանի որ տեղի հայերի մեծ մասն ուղղակի չի ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ, նույնիկ անունը լսել չեն ցանկացել։ Բնականաբար, այս հարցում հիմնական դերակատարությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանատանն է եղել, իսկ դեսպանի համար ընդհանրապես մեծ դժվարություն է որևէ բան կազմակերպելը Ռուսաստանում։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ դահլիճում գոնե մի քիչ «ներկայանալի» քանակ ապահովելու համար մի քանի հեղինակավոր ռուսաստանահայերի միջամտությունն են խնդրել։ Ըստ տեղեկությունների, Փաշինյանին ուղղված եթե ոչ բոլոր հարցերը, ապա գոնե դրանց գերակշիռ մասը նախապես ճշգրտված են եղել՝ համապատասխան դերաբաշխմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել