Ուղղակի ասեմ, որ Անգլիան եվրոպական ցիվիլ քիչ պետություններից ա, որն առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Հիշացնեմ 70 տարի ո՞վ էր այդ երկրի միապետը...
Ուղղակի ասեմ, որ 2015-ին Արքայազն Չարլզը էրդողանի կողքին նստած ուրիշ հարյուրամյակ էին նշում:
Հիշացնե՞մ, հիմա ով դարձավ այդ երկրի միապետը:
Անվիճելի փաստ է, որ պատմական հզոր կերպար գնաց, ով իր անջնջելի հետքը կթողի պատմության մեջ:
Գնաց միապետ ով հնարավոր ամեն բանն արեց, որ իր թագավորությունն այս խառը ժամանակներում ոչ միայն չկործանվի այլ մնա, բարգավաճի ու հզորանա:
Բրիտանացիք պետք է սգան, դա նորմալ է, դա կարգն է, իսկ այ մերոնք ի՞նչ առիթով են ողբում, ինձ պարզ չի:
Մեր սուգն ուրիշ թեմայով պետք ա լիներ, բայց ցավոք չեղավ...
Բաբոն թող ինձ ների, բայց երեկ սահմանին դավադիր կրակոցից ընկած հայ զինվորի կորուսն իմ մաշկին ավելի մոտ ա:
Այ դա ա իմ սուգը:
Իսկ գլոբալ առումով.
Король умер да здравствует король!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.kazaryan.1/posts/pfbid022N5YYpB2YcwD9638dCYk4fBLjhngVx397XT4g4BYwYPC5v5kGrAyiA8qkNkFk4Pcl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել